Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված:
Գաբրիել Բալայանը նշել է, որ առայժմ պետք է սահմանափակվենք նախարարի հայտարարածով, իսկ շուտով այդ մասին հրապարակային հայտարարություն կարվի։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 22-ին, հայտարարել էր, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկզբին և փակագծեր չբացելով՝ նշել, որ լինելու են նաև ռազմական անակնկալներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






