ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը վերջին բարձրաստիճան գործիչն է, ով լքել է Թրամփի վարչակազմը:
Թվիթերի իր էջում նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ պարոն Քոութսը իր լիազորությունները վայր կդնի օգոստոսի կեսին, իսկ Տեխասից Ջոն Ռաթքլիֆը կփոխարինի նրան:
Դեն Քոութսն ու Դոնալդ Թրամփը բազմիցս վիճաբանել են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցերի շուրջ:
Որպես ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը պարտավոր էր նաև վերահսկել 17 ԱՄՆ հետախուզութան գործակալությունները, ԿՀՎ-ն և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը:
Սակայն Քոութսի պաշտոնավարման ընթացքում իր կողմից տրված գնահատականները սովորաբար հակասում էին Թրամփի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունեցած դիրքորոշմանը։
Հունվարին ԱՄՆ նախագահը հետախուզության ղեկավարներին անվանեց պասիվ և պարզամիտ Իրանի կողմից սպառնալիքին տված նրանց գնահատականի համար:
ԱՄՆ Նախագահին ուղղված հրաժարականի իր գրության մեջ պարոն Քոութսը ասել է, որ իր պաշոտանավարման երկուս ու կես տարվա ընթացքում Ամերիկայի հետախուզությունը դարձել է «ավելի ուժեղ քան երբևէ»:
“Հետևաբար, կարծում եմ, որ ժամանակն է, որ ես թերթեմ իմ կյանքի հաջորդ էջը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






