Իրանը մտադրություն ունի Արաքի միջուկային կայանում ռեակտորի աշխատանքներն ակտիվացնել։ Այդ մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Արաքի ռեակտորն աշխատում է «ծանր ջրով», և դրա ակտիվացումը հակասում է Իրանի և միջազգային տերությունների 2015 թ․ միջուկային պայմանագրին:
«Ծանր ջրով» աշխատող ռեակտորները կարող են արտադրել պլուտոնիում, որը միջուկային ռումբի հիմնական բաղադրիչն է: Պլուտոնիումը ստանում են ուրանի ճառագայթման մեթոդով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






