Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն և նրա դեմոկրատ պաշտոնակից Քրիս վան Հոլենն առաջարկում են ԱՄՆ-ի ռազմական բյուջեում ամրագրել «ընտրություններին միջամտելու» համար ընդլայնված պատժամիջոցների հնարավորություն Ռուսաստանի էներգետիկական, բանկային և պաշտպանական հատվածի դեմ, բայց միայն այն դեպքում, եթե ապագայում պարզվի նման միջամտության առկայությունը:
Պրոֆիլային կոմիտեներին հղած համապատասխան նամակը սենատորները հրապարակել են հուլիսի 29-ին: Ներկայացուցիչների պալատը և Սենատն այժմ զբաղված են ընդարձակ պաշտպանական բյուջեի համաձայնեցմամբ: Դրանում կարող են ամրագրվել նորմաներ, որոնք անմիջականորեն չեն վերաբերում պաշտպանությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






