Մինչ բնակիչները պայքարում են Մոսուլը վերակառուցելու համար , որն ավերվել էր 2017 թ ․ ԻՊ խմբավորման դեմ կատաղի ինը ամիս տևած ռազմական գործողությունից հետո , Սուննի իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց վերահսկողության տակ պահել սուննի համայնքի կողմից դարեր շարունակ ղեկավարվող կրոնական սրբավայրերն ու այլ վայրեր :
Այդ վայրերը սովորաբար օգտագործվում են աղոթքի , կրթության , առողջապահության կամ առևտրի համար և աջակցում են տեղական համայնքին ` կրոնական իշխանություններին տրամադրելով սոցիալական ու տնտեսական անվտանգության միջոցներ :
Իրաքի Սուննի Օժանդակության գրասենյակը ( Վաքֆ ) և Նինվե գավառի առևտրականները մեղադրել են Շիա Օժանդակության գրասենյակին ( Վաքֆ ) հիմնականում սուննի մահմեդականներով բնակեցված Մոսուլում հողատարածքներ առգրավելու մեջ ` սեփականության իրավունք պահանջելով սուննի համայնքին պատկանող գույքի համար , որոնք ներառում են տասնյակ մզկիթներ , անշարժ գույք , սրբավայրեր , գյուղատնտեսական տնտեսություններ և շուկաներ :
Չնայած սուննի իշխանությունը բողոքներ է ներկայացրել տեղական և կենտրոնական կառավարությանը և գործը փոխանցել է Արդարադատության նախարարությանը , սակայն դեռևս անհրաժեշտ է անել ավելին ` Իրաքում սուննի և շիա իշխանությունների միջև տարիներ ի վեր ընթացող վիճելի հողատարածքների ու վայրերի համար պայքարի հարցին լուծում տալու համար :
Կենտրոնական և տեղական իշխանությունները ասում են , որ նրանք աջակցում են հարցի իրավական հիմքով և չեզոք լուծմանը , սակայն դիտորդները թերահավատ են , որ Բաղդադի շիա կառավարությունը և տեղական իշխանությունները , որոնցից ոմանք , ըստ հնչած կարծիքների , կապ ունեն Իրանի կողմից հովանավորվող շիա ապստամբության ներկայացուցիչների հետ , կարող են հարցին լուծում տալ : Նրանք նաև մտավախություն ունեն , որ էսկալացիան կարող է կրկին միջկրոնական լարվածության ալիք բորբոքել Իրաքում :
« Այս վեճը , չնայած ըստ էության տնտեսական բնույթ է կրում , սակայն կարող է ի վերջո վերածվել միջկրոնական ընդհարման »,- Al Jazeera- ի հետ զրույցում նշեց Իրաքի Ալ — Մուստանսիրիյա աշխարհաքաղաքական հարցերով պորֆեսոր Դիարի Սալիհը :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






