ԱՄՆ-ի կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցներն ուղղված էին Արցախում ականապատված տարածքների ականազերծման նպատակներով։ Այս մասին հայտնումէ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանի խոսքով այդ ծրագիրը ֆինանսովորվում է USAID-ի կողմից և դրա դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։
«Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում»,- նշել է Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին։
Հավելենք նաև, որ նախօրեին քաղաքագետը նշել էր, որ 2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






