Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հերքել «B թիմի» և հավերժ պատերազմի ծարավի մասին կեղծ պատմությունը:
Մոհամադ Զարիֆը նշել է, որ հազարամյակներ շարունակ իրանցիները հաղթել են բոլոր ագրեսորներին, սակայն ԱՄՆ-ը ծախսել է 7 տրիլիոն դոլար և թափել արյան ծովեր մեր տարածաշրջանում Վիետնամից հետո իր ամենամեծ ձախողման շրջանակում։
«Դոնալդ Թրամփ, հերքեք B-թիմի կեղծ պատմությունը և հավերժ պատերազմի ծարավը: Դիվանագիտությունը համարժեք է խելամտությանը, ոչ թե թուլությանը»,-հավելել է Զարիֆը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






