ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին:
Նշենք, որ ՄՓՀՀՊ-ն կնքվել է 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, որի իրավահաջորդը դարձել է Ռուսաստանը: Պայմանագիրց դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել էր կես տարի առաջ:
«Այս ուրբաթ օրն իրենով կնշանավորի պայմանագրի (գործողության) պաշտոնական դադարեցումը, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա պայմանագրից»,- հայտարարել է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Բոլթոնն Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ վերջինս խախտել է պայմանագրի դրույթները, ինչն էլ դարձել է ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






