Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի երկամուտները 2019 թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանը գրառման՝ պետական բյուջեի եկամուտների ավելացման շնորհիվ հնարավոր է եղել սույն թվականի հունիսի 1-ից միջինը 10 %-ով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի 1-ից 10 %-ով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, 2020թ․ հունվարի 1-ից 10 %-ով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






