Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը:
Համաձայնագիրը կրկնում է վտանգավոր թափոնների կառավարման Բազելյան կոնվենցիայի դրույթները: Այն ընդգծում է մի երկրից մյուս երկիր վտանգավոր թափոնների տեղափոխման անթույլատրելիությունը՝ դրանց թաղման և վերամշակման նպատակով:
Ընդ որում նշվում է, որ դա չի տարածվում ռադիոակտիվ թափոնների վրա, ինչպես նաև այն չի արգելում հայկական ատոմակայանից օգտագործված միջուկային վառելիքի և թափոնների տեղափոխումը Ռուսաստան: Սահմանափակումները վերաբերում են բացառապես քիմիական և արդյունաբերական թափոններին:
Հիշեցնենք, Բազելյան կոնվենցիային Հայաստանը միացել է դեռևս 1990-ականներ թթ․ վերջին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







