Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը որոշել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրման գործընթացը կշարունակվի մինչև 2019 թ․ սեպտեմբերի 5-ը, իսկ կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Այս մասին օգոստոսի 1-ին Վիեննայում հայտնել է միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Թեկնածուների առաջադրումից հետք կանցկացվեն կոնսուլտացիաներ և ռեյտինգային քվեարկություններ՝ ընտրությունները մինչև հոկտեմբերի վերջն ավարտելու նպատակով: Նոր գլխավոր տնօրենը պետք է պաշտոնն ստանձնի հունվարի 1-ից ոչ ուշ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






