2011 թ․ սպաված «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսումա բեն Լադեն որդին՝ Համզա բեն Լադենը, սպանվել է վերջին երկու տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ նշելով, որ այս կարծիքին են հանգել ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Վաշինգտոնում կարծում են, որ Համզա բեն Լադենը սպանվել է ԱՄՆ հետախուզության կողմից իրականացված գործողության արդյունքում:
Գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։
Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած սղագրության համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը հուլիսի 31-ին հրաժարվել է հաստատել արդյ՞ոք Համազա բեն Լադենի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը:
Համզա բեն Լադենն ավելի վաղ ներկայացվել է քարոզչական մի քանի տեսագրություններում, որոնք տարածում էր «Ալ Քաիդան»: ԱՄՆ-ի իշխանությունները ենթադրում են, որ Համզա բեն Լադենին պատրաստում էին դառնալու խմբավորման պարագլուխներից մեկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






