Հինգ տարի առաջ այս օրը՝ թշնամու դիվերսիոն հետախուզական խոշոր գրոհը կանխելու ժամանակ Մարտակերտում զոհվեց հետախուզական վաշտի հրամանատար կապիտան Զորիկ Գևորգյանը։
Հրամանատարի խիզախության շնորհիվ երկու խոշոր խմբով հարձակվող թշնամին նահանջել է։
Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թ․ հունվարի 29-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Զորիկի հայրը եղել է զինվորական։
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թ․ օգոստոսի 2-ի զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






