Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները չեն անդրադառնա նրա աշխատանքի վրա՝ ուղղված Իրանի ազգային շահերի պաշտպանությանը: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Համաձայն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ պատժամիջոցների սահմանումը արտգործնախարարի դեմ ոչ մի ազդեցություն չեն գործի Իրանի ԱԳՆ-ի և անձամբ նախարարի համալիր քայլերի վրա՝ ուղղված Իրանի իրավացիության ապացուցմանը, ազգային շահերի պաշտպանության, ԱՄՆ կառավարության տնտեսական ահաբեկչության դեմ պայքարին։
Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Զարիֆի դեմ ուղղված պատժամիջոցները խոսում են իրանական դիվանագիտության դեմ ԱՄՆ-ի թուլության և անօգնականության մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ներառվել է ամերիկյան օրակարգի համար սպառնալիք հանդիսացող անձանց ցանկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






