Թուրքիայի հետ կան մի շարք տարաձայնություններ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։
Ըստ Ջեյմս Ջեֆրիի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցում։
«Թուրքիան ցանկանում է ավելի մեծ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել, իսկ մեզ համար ընդունելի է 5- 14 կմ խորություն ունեցող անվտանգության գոտին։ Այս հարցում կան անհամաձայնություններ, որոնք խոչընդոտում են անվտանգության գոտու ստեղծմանը: Դիվանագիտական և ռազմական բանակցությունները շարունակվում են»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում համաձայնության չգան, Թուրքիան այն միայնակ կհիմնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






