ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Ռայսի խոսքով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը հնարավոր չէ, քանի որ Հյուսիսատլանդյան դաշինքը կոնսենսուսային կազմակերպություն է և այս հարցում դժվար թե կառույցի անդամների կոնսենսուսի հանգեն:
Ըստ Քոնդոլիզա Ռայսի՝ այժմ դժվար է կոնսենսուսի հասնել նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր ստանալու հարցում։
Այս ամենի հետ մեկտեղ Ռայսը նշել է, որ Ուկրաինան կարող է դաշինքի հետ համագործակցել նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագրի և դա կարող է իրականացնել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






