Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը ևս մեկ անգամ ապացուցում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ճշմարտացիությունը:
«Մենք շատ ուրախ ենք մեր քաղաքացիների համար վիզաների չեղարկման կապակցությամբ»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու մասին Ադրբեջանի որոշումը: Ազատ մուտքի ու ելքի ապահովումը երկար սպասված իրադարձություն էր երկու կողմերի համար», — նշել է Աքսոյը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






