Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Իրանը նավթ է մատակարարել ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները

Իրանը նավթ է մատակարարել ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները

Իրանը, շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, նավթ է մատակարարել Չինաստան, Սիրիա և Թուրքիա, հաղորդում է The New York Times թերթը, որը երեք ամսվա ընթացքում (ընթացիկ տարվա մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) ինքնուրույն հետաքննություն է անցկացրել իրանական ավելի քան 70 նավթային լցանավերի շարժի վերաբերյալ:

Թերթի տեղեկություններով ՝ այն բանից հետո, երբ 2019 թ մայիսի 2-ին լրացել է ութ երկրների (Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Հնդկաստան, Հունաստան, Իտալիա, Թուրքիա) համար իրանական նավթի ներկրման համար Վաշինգտոնի կողմից սահմանված ժամանակավոր թույլտվության ժամկետը, Թեհրանը շարունակել է նավթային լցանավերով մատակարարումներն այդ պետություններին:

NYT-ի հետաքննությունից հետո պարզվել է, որ առնվազն 12 իրանական լցանավեր զբաղվել են Չինաստան և Արևելյան Միջերկրածովյան երկրներ (ենթադրաբար Սիրիա և Թուրքիա) նավթի մատակարարմամբ, և այդ լցանավերից առնվազն 6-ը “բեռ” են բեռնաթափել Չինաստանի նավահանգիստներ։

Հենվելով վերլուծաբանների տվյալների վրա ՝ NYT-ը եզրակացնում է, որ Թեհրանի կողմից մատակարարվող նավթի իրական ծավալը շատ ավելի բարձր է այն ծավալներից, որոնց մասին ավելի վաղ հայտնի էր դարձել, քանի որ ավելի վաղ արդեն տեղեկություններ կային Իրանի կողմից պատժամիջոցների խախտման մասին, սակայն հայտնի չէր այդ նպատակների համար օգտագործվող իրանական լցանավերի քանակի և համապատասխանաբար Իրանի կողմից մատակարարվող նավթի ծավալների մասին:

Ելնելով այդ տվյալներից ՝ NYT-ը եզրակացնում է, որ ամերիկյան պատժամիջոցներն այն աստիճան չեն ազդում իրանական տնտեսության վրա, որքան հույս ուներ Վաշինգտոնը ՝ այդ պատժամիջոցները սահմանելով։

Միաժամանակ նշվում է, որ Իրանից նավթի գնումը չի հակասում պատժամիջոցներին, քանի որ պատժամիջոցները գործում են միակողմանի կարգով ՝ սահմանափակելով Թեհրանին նավթ վաճառելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո ԱՄՆ-ն հավանություն է տվել Թեհրանի դեմ պատժամիջոցների փաթեթին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+