Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Դիրքային փոփոխություններ են եղել. Գուրգեն Արսենյան

Դիրքային փոփոխություններ են եղել. Գուրգեն Արսենյան

Դիրքային փոփոխություններ են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով սահմանային իարվիճակին:

«Մենք ձգտում ենք կրակի դադարեցման և առնվազն ձգտում ենք, որ մեր և Ադրբեջանի զորամիավորումները զբաղեցնեն իրենց դիրքերը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ խաղաղությունից ավելի հուսալի այլ գործիքակազմ չկա. «Մենք մարդակերների ու վայրենիների դարաշրջանում չենք, որ մտածենք՝ փոխադարձ ագրեսիան ավելի նախընտրելի է: Մենք այս պահին Ադրբեջանի հետ ունենք քաղաքական մակարդակով փոխհարաբերություններ, և փոխահարաբերություններ այն կարգավիճակով, երբ մենք իրար վրա կրակում ենք: Մենք պետք է կարողանանք մեր փոխհարաբերությունների հիմնական թատերաբեմը դարձնենք քաղաքական և դիվանագիտական հատվածը»:

Հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք ռազմական դրություն հայտարարելու հարցը՝ Գ. Արսենյանը պատասխանեց. «Գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս պահին ընթանումէ  սահմանային կոնֆլիկտ:  Այս պահին չենք կարող արձանագրել, որ Ադրբեջանի կողմից դեպի ՀՀ տարածք խորանալու  էական տեղաշարժ է եղել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+