Հայաստանի Հնարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այցելել է Արցախի Հանրապետություն։
ՀՀ վարչապետին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Այնուհետև Ստեփանակերտում կայացել է Բակո Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






