Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի․ Նիկոլ Փաշինյան

Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի․ Նիկոլ Փաշինյան

Զինծառայողների սոցիալական ապահովության շարունակական բարելավումն առաջնահերություն է։ Այս մասին օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել ՀՀ վարչապետ Փաշինյանը։

«Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, և մենք լիարժեքորեն նվիրված ենք հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով Արցախի և Հայաստանի անվտանգությունը զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն։

«Մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման համար ոչ թե խոչընդոտ, այլ խթան պետք է հանդիսանա։ Հենց այս տեսլականը ի կատար ածելու համար է մեր կառավարությունում ստեղծվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի ռազմավարական խնդիրը մեր անվտանգության կարիքները, մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժը դարձնելն է»,- ընգծել է ՀՀ վարչապետը։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինվորներին բարձորակ սննդով ապահովելու գործընթացի իրականացունը։

Ինչպես նաև ՀՀ վարչապետը կարևորել է զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, որը չափազանց կարևոր է կառավարության համար։

«Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը մեզ համար առաջնահերթություն է, և այս իմաստով առաջնային նշանակություն ունի բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք հույս ունենք Արցախի կառավարության հետ համատեղ մինչև 2023 թ․ լուծել պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+