Լոուքոսթեր «Պոբեդան» դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի վաճառքը ձմռան սեզոնի համար: Թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են Գյումրիի օդանավակայանում վառելիքի լիցքավորման խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է ավիաընկերության մամուլի ծառայությանը։
Համաձայն ավիաընկերության տարածած մամուլի հաղորդագրության Գյումրիի օդանավակայանի լիցքավորման պատասխանատու ընկերությունը պակաս է լիցքավորում վառելիքը: Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը այս խնդրի առնչությամբ, սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն և վառելիքի ոչ բավարար լիցքավորման պրակտիկան շարունակվում է։
Նշվում է, որ «Պոբեդան» կկատարի մինչ ամառային սեզոնի ավարտը պլանավորած բոլոր չվերթները:
Նշենք, որ «Պոբեդան» Մոսկվա-Գյումրի չվերթներն իրականացնում է 2016 թ․-ից: Շաբաթական իրականացվում է 10 չվերթ, իսկ ձմռանը նախատեսված է շաբաթական 7 չվերթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






