Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի գրառման՝ անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի:
Ռուսատամ Բադասյանի խոսքով Սահմանադրական բարեփոխումների նպատակով Արդարադատության նախարարությունը կձևավորի հատուկ խումբ։ Ըստ նախարարի՝ բարեփոխումների գործընթացը նախատեսվում է իրականացնել 2020 թ․փետրվարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում։
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի գրառման՝ դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրման նպատակով արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






