ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել է Կոնգրեսի կողմից օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերող հիմնադրամների ֆինանսական միջոցների մի մասը: Հիմնադրամների գործունեությունը դադարեցվում է մինչև ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից դրանցում համապատասխան վերստուգման իրականացումը։
Երկու գերատեսչությունները պետք է ուսումնասիրեն, թե ներկայում որքան միջոցներ են գտնվում այդ հաշիվներում, և ինչպես են դրանք ծախսվում: Ֆինանսական միջոցները հնարավոր կլինի կրկին օգտագործել ստուգումից երեք աշխատանքային օր անց։
Ըստ CNN-ի՝ հիմնադրամների ֆինանսական միջոցների ծավալը կարող է կազմել 2-4 միլիարդ դոլար:
Հաշիվները, որոնք մենք ուսումնասիրում ենք, ներառում են այն ծրագրերի ֆինանսավորման միջոցները, որոնք շատերն արդեն երկար ժամանակ համարում են փողի զուր վատնում, օրինակ՝ արևամարտկոցների գնում Կարիբյան ավազանի երկրների համար, Պակիստանի տիեզերական ծրագրի, Գվատեմալայի ֆուտբոլային ճամբարների ֆինանսավորում, ինչպես նաև աջակցություն այն երկրներին, որոնց օգնելն սկզբունքորեն հակասում է Միացյալ Նահանգների շահերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






