Մայիսի 27-ից Թուրքիայի օդուժի կողմից Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ շարունակում են «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիան։
Այս մասին պարբերաբար տեղեկատվություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժը վնասազերծել է 4 քուրդ զինյալի:
Նշվում է, որ մայիսի 27-ից մեկնարկած «Մագիլ» ռազմագործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ թուրքական զինուժը սպանել է 80 քուրդ զինյալի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






