Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են ստեղծել համատեղ կառավարման կենտրոն, որպեսզի համակարգեն և ղեկավարեն Սիրիայի հյուսիում ստեղծվող անվտանգության գոտին:
Օգոստոսի 7-ին ձեռք բերված համաձայնությանը նախորդել են երեք օր տևած բուռն բանակցություններ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ներկայացուցիչների միջև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Թուրքիայի պաշտպանության նախարարության և Անկարայում ԱՄՆ դեսպանատան համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ հիմնել Թուրքիայում գործող կառավարման կենտրոնը և անվտանգ գոտին կդառնա «խաղաղության միջանցք»։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ պատվիրակությունները պայմանավորվել են լուծել Թուրքիայի անվտանգության հիմնախնդիրներին ուղղված նախնական միջոցառումները՝ հավելելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որպեսզի տեղահանված սիրիացիները վերադառնան իրենց երկիր:
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես և երբ կստեղծվի այդ գոտին, բայց, ըստ երևույթին, ակնհայտ է, որ ներկայումս կանխվում է Սիրիայի Եփրատ գետի արևելքում գտնվող տարածքում Թուրքիայի կողմից սպառնալիք հանդիսացող ռազմական գործողությունների իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






