Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ անվտանգության խորհուրդը։
ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի օգոստոսի 12-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։
Նշենք, որ 2018 թ․ հուլիսին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրգորյանը հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
Հանդիպման ընթացքում Արմեն Գիրգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության և երկկողմ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






