Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձևավորմանը։ Հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝ համապատասխան աշխատանք իրականացնել, հիմք ընդունելով միջազգային փորձը, գիտահետազոտական աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։
Անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձևավորման նպատակն առևտրային կապեր հաստատելն և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում անդամ երկրների ընկերությունների գործունեություն իրականացնելու ավելի գրավիչ պայմաններ ստեղծելն է։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում, իսկ Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






