Բանակցությունների ճանապարհով Արցախի վերջնական կարգավիճակի որոշմումն ու հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Այդ մասին օգոստոսի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:
Զախարովան նշել է, որ Ռուսասատանը կարծում է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ճանապարհով և այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություններ չի կրել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում է ռուսական կողմին:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորման և, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու գործընթացին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






