Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

ԱՄՆ Կոնգրեսի ևս 22 ներկայացուցիչներ միացել են Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության կրճատման դեմ իրականացվող պայքարին

ԱՄՆ Կոնգրեսի ևս 22 ներկայացուցիչներ միացել են Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության կրճատման դեմ իրականացվող պայքարին

ԱՄՆ Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Արցախին տրվող ֆինանսական օգնության կրճատմանը։

ԱՄՆ Կոնգրեսի ևս 22 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում են 16 նահանգների 143 մլն ամերիկացիների, միացել են ԱՄՆ Կոնգրեսի 89 պատգամավորներին, ովքեր նախորդ շաբաթ միացել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակի՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախում բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող «Halo Trust» ծրագրի շարունակմանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն։

Շերմանի և Կոքսի նամակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին կոչ է արվում շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկացի սենատորների լայն դժգոհությունն ու Շերմանի և Կոքսի նամակին միանալը վկայում է, որ «Halo Trust» մարդասիրական ծրագիրը լայն աջակցություն է վայելում։

Այս կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ դեռևս հայտնի չէ Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չափը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ 2001 թ․ ի վեր Միացյալ Նահանգներն ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել HALO Trust կազմակերպության կողմից Արցախում ականազերծման աշխատանքների իրականացման համար:

Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված այս տարվա համար հատկացվող օգնության չափը դեռևս չի հստակեցվել: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Արցախյան հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված իր հանձնառությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+