Հայաստանի և Պակիստանի պաշտպանական նախարարությունների դիտորդները հայտնել են 2020թ-ին «Էլբրուսի օղակ» մրցույթի միջազգային մրցումներում իրենց երկրների ազգային թիմերի մասնակցության մտադրությունների մասին։
«Էլբրուսի օղակ»-ը իրենից ներկայացնում է ռազմական լեռնագնացների մասնագիտական մրցումաշար։
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի դիտորդ, փոխգնդապետ Արթուր Սիմոնյանը նշել է, որ «Էլբրուսի օղակին» մասնակցությունը Հայաստանի համար գրավիչ է և հատկապես, քանի որ երկրի ցամաքային զորքերն առաջադրանքներ են կատարում նաև լեռնային տեղանքում։
Նա հայտնել է, որ ներկայումս Հայաստանը ձևավորում է բարձրլեռնային պայմաններում գործողություններ ծավալող ՊԲ ստորաբաժանումներ։ Իսկ այդ մրցումները, փոխգնդապետի խոսքերով, կնպաստեն բարձրլեռնային ստորաբաժանումների արդիական փորձը ձեռք բերելուն։ Նա հավելել է, որ այս տարի դիտորդների կազմի մեջ մտնող մեր հրահանգիչները մրցումների մասնակիցների հետ կանցնեն մրցութային օղակի լեռնային երթուղով և կբարձրանան Եվրոպայի ամենաբարձր՝ էլբրուսի գագաթը»։
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Պակիստանի բանակի դիտորդների խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ նայեմ Իկբալը։ Պակիստանի ներկայացուցիչը մեկնաբանել է այդ որոշումը Պակիստանում Լեռնային պատրաստությանը հատկացվող կարևորությամբ։
Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող լեռնագնացության մրցումներին մասնակցում են Ռուսաստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի թիմերը։
Մրցումներն անցկացվում են Բանակային միջազգային խաղերի (Արմի-2019) շրջանակներում: Այս տեսակի մրցումներ և նման մասշտաբով անցկացվում են չորրորդ անգամ։