Իրանը նախազգուշացրել է Իսրայելին, որ Պարսից ծոցում Միացյալ Նահանգների գլխավորած ռազմածովային առաքելությանը օժանդակելու դեպքում իրեն իրավունք է կվերապահի դիմակայել նման «հստակ սպառնալիքին»:
Երեքշաբթի օրը արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբաս Մուսավին հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ իսրայելական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը դռնփակ նիստի ժամանակ իր գործընկերներին ասել է, որ երկիրը հետախուզական և այլ չճշտված օգնությամբ աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային: .
Իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են հաստատել կամ հերքել Իսրայելի մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային առաքելության վերաբերյալ հաղորդումները, որը ըստ ԱՄՆ-ի անհրաժեշտ է «պսյքարելու իրանական ագրեսիայի դեմ» Հորմուզի ռազմավարական նշանակության նեղուցում:
Հայտարարության մեջ Մուսավին ասել է, որ Իրանը Իսրայելի կողմից առաջարկված ցանկացած աջակցություն կդիտարկի որպես «ակնհայտ սպառնալիք իր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանում ճգնաժամ առաջացնող և ապակայունացնող տարր»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք է վերապահում հակահարված տալ այդ սպառնալիքին և պաշտպանել իր տարածքը երկրի պաշտպանական քաղաքականության շրջանակներում, և որպես իր պաշտպանական քաղաքականության մի մաս չի վարանի գործի վերածել իր խոսքը», — հավելել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






