«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները և ավելացնում ուժերն Իրաքում և Սիրիայում: Այդ մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորական ու հետախուզական աղբյուրներին:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ԻՊ-ն նորակոչիկների հավաքագրում և ուսուցում է անցկացնում այն փախստականների թվից, որոնք գտնվում են վրանային ճամբարներում: The New York Times-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ԻՊ-ի շարքերում մոբիլիզացված են մոտավորապես 18 հազար զինյալներ, որոնք իրականացնում են սնայպերական գրոհներ, մարդկանց առևանգում, սպանում են անվտանգության ուժերի աշխատակիցներին և հասարակական գործիչներին:
The New York Times-ի գնահատմամբ՝ ԻՊ-ի ֆինանսական միջոցները կազմում եմ մոտավորապես 400 մլն դոլարի չափով ֆինանսական միջոցներ, որոնց գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ:
Աղբյուրը նշում է, ոչ ԻՊ-ի առաջնորդները ֆինանսական միջոցներ կարող են հայթայթել ձկնորսության, ավտոմոբիլային բիզնեսում արված ներդրումներից, ինչպես նաև թմրանյութերի մաքսանենգությունից: Դրա հետ մեկտեղ պարբերականը թերահավատորեն է վերաբերվում այն հեռանկարին, թե ԻՊ-ն կարող է նախկին զորությանը հասնել, երբ, ըստ փորձագետների գնահատումների, խմբավորման հսկողության տակ էր գտնվում մոտավորապես 12 մլն մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






