Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ։ ՀՀ նախագահը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ՀՀ նախագահը նաև ուղերձ է հղել Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ Դուք անմնացորդ ծառայություն եք մատուցում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և մեր ժողովրդին, այդ թվում՝ 20 տարի որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը՝ հանուն մեր ժողովրդի բարօրության՝ ի Հայրենիք և ի Սփյուռս, հանուն մեր երկրի հզորության և հանուն խաղաղության համայն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար կյանք և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար․ Մակրոն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա...