ԱՄՆ-ը պաշտոնապես չեղարկել է Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրների վաճառքի առաջարկը։
Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է: 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարությունը վավերացրել էր Patriot համալիրները՝ 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ իշխանությունը թուրքական կողմին զգուշացրել էր, որ իրենց առաջարկը կչեղարկվի, եթե Անկարան ընդունի ռուսական C-400-ի գնման տարբերակը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգը գերազանցում է ամերիկյան Patriot-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կառավարությունը Թուրքիային բազմիցս կոչ էր արել հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու մտադրությունից։ Սակայն թուրքական կողմը չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։
Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ այդ ժամանակ նախագահ Թրամփին կոչ էին արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020 թվականի ապրիլին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






