Արևելյան տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին պայմանավորվածությունը հայկական կողմի հետ ձեռք է բերվել վաղուց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին հրավիրել են, պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ասել է. «Ոչ, վաղուց պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմի հետ, որ պարոն Փաշինյանը ժամանի ֆորումին, հատկապես, որ մեր հայ գործընկերները չեն եղել այդ երկրամասերում»,- ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ «նրանք, ովքեր ժամանել են բանակցային խմբերում, բառացիորեն հիացած են տեսածով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







