Օգոստոսի 25-ին Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները դատապարտվել են Վրաստանի նախագահի կողմից։ «Դե ֆակտո կառավարությունը Աբխազիայում անց է կացնում անօրեն «նախագահական ընտրություններ»: Վրաստանը դատապարտում է այդ գործընթացը՝ որպես մեր ազգային ինքնիշխանության ևս մեկ խախտում»,– գրել է Վրաստանի նախագահն իր Թվիթերյան միկրոբլոգում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հավաստմամբ՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը Վրաստանի երկու մասերի ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության» ճանաչմամբ խախտել է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը։ Նախագահն ընդգծել է նաև, որ այսօրվա ռուսականացաման քաղաքականության պատճառով, աբխազական և օսական մշակույթին, լեզվին և առհասարակ ինքնությանը վտանգ է սպառնում, նրանք կանգնած են անհետացման եզրին: Իսկ իրենց ընդհանուր պատմությունն այն բանի ապացույցն է, որ առանց վրացիների, աբխազների և օսերի ազգային ինքնությունը հնարավոր չի փրկել:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր գլխավոր ցանկությունն ու ամենամեծ նպատակն Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձն է Վրաստանի կազմ․ «Ես հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ կվերադառնան Վրաստանի միասնական պետական տարածք և իմ գլխավոր ցանկությունն ու ամենամեծ նպատակն է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում՝ իմ նախագահության ընթացքում:Դրա համար ես կօգտագործեմ բոլոր միջոցներն ու հնարավորությունները: Ես կլինեմ երաշխիքը, որ այդ ժամանակ Աբխազիայում և Հարավային Օսիայում մեր քաղաքացիները կունենան արժանապատիվ կյանք, ազատ ընտրության իրավունք և խոսքի ազատություն, ինչպես ցանկացած Վրաստանի քաղաքացի՝ անկախ իր ազգային ծագումից՝ որպես ժողովրդավարական, ազատ երկրի քաղաքացի»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում առաջատար է երկրի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ 23,85 % ձայն, երկրորդ տեղում «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան է 21,97 %-ով։
Նշենք նաև, որ Աբխազիայի օրենսդրության համաձայն , եթե նախագահական ընտրություններին մասնակցում են երկու և ավելի թեկանծու և նրանցից ոչ մեկին չի հաջողվում հաղթահարել 50%-ի շեմը՝ անց է կացվում ընտրությունների երկրորդ փուլ։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...