Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հիմնական տեղեկատվության պարբերաբար թարմացումը շատ կարևոր է՝ հակամարտության կարգավորման բանակցային ներկայիս փուլի և միջազգային հանրության տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու տեսանկյունից։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության 30 տարվա ընթացքում պաշտոնյաները, ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և նենգափոխվում են:
«Մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին, և հետևողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






