Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ աշխարհաքաղաքական, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առումով ապահովել և ապահովում են ժառանգականություն։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականութունից հստակ դիրքորոշում ունենալու քաղաքականության անցնելն ու այդ դիրքորոշումը հստակ պաշտպանելու քաղաքականությունն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






