Թուրքիայի կողմից գնված ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է: Այս մասին հայտարարել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ C-400-ներ տեղափոխող առաջին օդանավն օգոստոսի 27-ին վայրէջք է կատարել Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում:
Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






