Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկի Eternity-2019 զորավարժությունը։ Զորավարժությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինուժի ներկայացուցիչները։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը և կուղեկցվեն համակարգչային աջակցությամբ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում:
Նշվում է, որ վերոհիշյալ երկրների զինված ստորաբաժանումները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված հանձնառություններ են ստանձնելու:
Հիշեցնենք, որ երեք երկրները նմանատիպ զորավարժություն անցկացրել են նաև 2014-ի հուլիսին` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մասնակցությամբ: Այս զորավարժությունների նպատակն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովումը հնարավոր սպառնալիքների դեպքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






