Ես մեծ նշանակություն չեմ տալիս պաշտոնական Բաքվից հնչած հայտարարությանը և չեմ էլ ուզում առանձնապես մեծ նշանակություն տալ, որովհետև դա նշանակում է մտնել մի դաշտ, որն ինձ համար հետաքրքիր չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին իր կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ գործընթացը սառեցված չէ և առաջիկայում նախատեսվում է հերթական հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով բանակցային գործընթացքում ամենակարևորը շարունակականության ապահովումն է։
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը տեղի կունենան Նյու-Յորքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






