Այսօր՝օգոստոսի 29-ին, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ։ Առաջիկայում՝ սեպտեմբերի 2-ին, մեկնարկում են թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները։ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմը․ զորավարժություններին ներգրավված են լինելու Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մոտ 30 միավոր տեխնիկա՝ ՄիԳ-29, Ֆ-16, ՍՈԻ-25 ինքնաթիռներ, ինչպես նաև Մի-35, Մի-17, ՈՒՀ-70 ուղղաթիռներ։
Արդբեջանում սեպտեմբերի 2-16-ն ընկած միջակայքում անցկացվելիք ամենամյա զորավարժությունները կրում են «ԹուրԱզ Արծիվ-2019» անվանումը։
Այժմ անց են կացվում զորավարժությունների կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ անձնակազմի տեղակայում, զորավարժությունների պլանավորում և այլ կազմակերպչական հարցեր։
Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին:
«ԹուրԱզ Արծիվ-2019» զորավարժություններն ընթանում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև գործող ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի շրջանակներում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կապամոնտաժի վրանն ու կտեղափոխվի ներկայացուցչություն
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը՝ հեռացնել «Ազատության» հրապարակում տեղադրված վրանը և տեղակայվել Արցախի...