Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդին Սանային oգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։
Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության՝ արդեն 2019 թ-ին հոկտեմբերի 27-ին ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի։
Տիգրան Սարգսյան իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Իրանի ազատ առևտրի գոտու ձևավորումն առաջնային է ԵՏՀ գործունեության շրջանակներում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել և գործընթացում կարևորել Տիգրան Սարգսյանին դերակատարումը՝ հավելելով, որ այս պայմանագիրը Իրանի համար շատ կարևոր է և հուսով է, որ այն օգուտներ կբերի թե՛ Իրանին, և թե՛ ԵԱՏՄ երկրներին։
Հանդիպման վերջում, Մեհդին Սանայինը առաջարկեց Իրանում ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում իրանցի գործարարներին կներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առևտուր իրականացնելու հիմնական առավելություններն ու օգուտները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






