ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է վերանայել Ուկրանիային տրամադրվող ռազմական օգնության ծրագիրը: Այս մասին հայտնում է «Politico»-ն:
Նշվում է, որ 2019 թ-ին Ուկրանիային տրամադրվող օգնությունը կազմել է 250 միլիոն դոլար, որը նախատեսված է երկրի անվտանգության և պաշտպանական համակարգերն ուժեղացնելու համար: Հատկանշական է, որ աուդիտի գործընթացին մասնակցելու է նաև ԱՄՆ պաշպանության նախարար Մարկ Էսպերը և Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: Վերանայման ընթացքում տրամադրվող գումարները կսառեցվեն: Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է համոզվել, որ տրամադրվող միջոցները օգտագործվում են Վաշինգտոնի շահերից ելնելով:
Դոնալդ Թրամփի որոշմանը, ինչպես միշտ, շատ պառլամենտականներ համաձայնություն չեն տվել, բացի դրանից՝ Սպիտակ տան ղեկավարի որոշումը ավանդաբար քննադատվել է դեմոկրատական ճամբարի կողմից:
Հիշեցնենք, որ հունիս ամսին Պենտագոնը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 250 միլիոն դոլար ռազմական օգնություն և արդյունքում 2014 թ-ից ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր քանակը կկազմի 1,5 միլիարդ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






