Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:36

Սա ինքնիշխանության արտահայտություն է. Զոհրաբ Մնացականյանը՝ Նիկոլ Փաշինյանի Վարշավա չմեկնելու մասին

Սա ինքնիշխանության արտահայտություն է. Զոհրաբ Մնացականյանը՝ Նիկոլ Փաշինյանի Վարշավա չմեկնելու մասին

Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին չմասնակցելու հարցում ռուսական ազդեցություն չկա, դա ինքնիշխանության արտահայտություն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Նիկոլ Փաշինյանի Վարշավա կատարվելիք այցի չեղարկումն ինքնիշխանության արտահայտություն է։

«Մենք չենք մերժել։ Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը և իրականացնում է, և նաև ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները։ Երբ մենք համադրում էինք, մեզ պետք էր պարզապես գտնել՝ ինչպես վարվել բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությանը և ներքին գերակայություններին։ Սրանից ելնելով է, որ մենք այսպես վարվեցինք»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ևս հրաժարվել էր մասնակցել, իսկ Ռուսաստանին հրավեր չեն ուղարկել, ԱԳ նախարարը պատասխանել է.

Այստեղ հարցն ուրիշ է։ Այստեղ հարցը նաև սկզբունքային է․ երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մենք ներկայացնում ենք մի երկիր, որն անմիջական առնչություն, ներգրավվածություն է ունեցել։ Ես վստահ եմ, որ կարիք չունեմ հիմա ընդարձակ խոսելու, թե ինչ մեծ ներդրում են ունեցել հայ ժողովուրդը, հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ լինելով այն ժամանակվա Խորհրդային Միության, Խորհրդային բանակի մաս։ Իհարկե՛, մենք ունենք որոշ նրբազգացություն, թե ինչպես է այս հարցն իր էությամբ, իր ամբողջությամբ արտահայտվում տարբեր հարթակներում։

Մեր պապերը, մեր հայրենակիցները, լինելով Խորհրդային բանակի մի մաս, եղել են սրա անմիջական մասնակիցը: Մենք ունեցել ենք զոհեր, մենք ունեցել ենք հերոսներ, մենք ունեցել ենք գեներալներ, մարշալներ, մենք հսկայական զոհեր ենք ունեցել․ մեկ շնչի հաշվով հայ ժողովրդի կողմից տված զոհերը շատ մեծ են։ Այդ ժամանակ մենք եղել ենք Խորհրդային բանակի մաս և պայքարել ենք նացիզմի դեմ և պաշտպանել ենք մեր մեծ միասնական հայրենիքը։ Բնական է՝ պետք է ունենանք որոշ զգայունություն այդ հարցերում։

Նշենք, որ ավելի վաղը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հրավեր ստացել է մասնակցելու Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+