Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին իրենց մասնակցությունը հաստատել են 17 երկրների ղեկավարներ։
Տոնական միջոցառումները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Յուրի Ուշակիովի խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին Մոսկվայում շատ միջոցառումներ են կազմակերպվելու։
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը հիրավի խոշոր միջազգային իրադարձություն՝ նվիրված մեզ ու մնացած բոլորի համար կարևոր տարեթվին»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի օգնականը նշել Է, որ միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատած երկրների թվում են Հնդկաստանը, Կուբան, Ֆրանսիան, Չեխիան, Վենեսուելան, Բելառուսը, Հայաստանը, Բուլղարիան, Սերբիան։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել Է, որ 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավեր Է ուղարկվելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






