Վրաստանի և Հարավային Օսիայի իշխանությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել սահմանային լարվածություն համար։
Ավելի վաղ Հարավային Օսիայի իշխանությունները Վրաստանից պահանջում էին՝ որպեսզի Վրաստանը Ուիստա բնակավայրի հարևանությամբ տեղակայված ոստիկանական հենակետը տարհանի։
Ստեղված խնդիրի վերաբերյալ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հարավային Օսիայի իշխանությունների կողմից Չորչան գյուղի մերձակայքում ռազմական տեխնիկայի և անձնակազմի ենթադրյալ մոբլիզիացումն ավելի է սրում իրավիճակը։
Արտգործնախարար Դավիթ Զալկալիան էլ իր հեթին է հայտարարություն տարածել՝ նշելով որ, իրենք պետք է հանգստություն պահպանեն՝ թույլ չտալով, որ իրավիճակը էլ ավելի լարվի։ Բացի դրանից նախարարը նշել է, որ Չորչանա գյուղի մոտ տեղի ունեցող իրադարձությունների մասին դիվանագիտական գերատեսչությունը տեղյակ է պահել իր եվրոպացի և ամերիկացի գործընկերներին՝ ընգծելով, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցություն։
Նշենք, որ Վրաստանի Անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեի տարածած հայտարարության համաձայն՝ գյուղի մոտ տեղակայված անցակետը դեռևս մնում է իր տեղում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






