Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը, զինված ուժերի մարտական պատրաստվածությանն ու կարողությունների զարցացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






