Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղեղ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը բազմամյա պետական գործունեությամբ արժանի հարգանք է վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, և նշանակալի ավանդ է ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






